Ավազակային հարձակում՝ Արագածում․ 3 անձ մտել է տուն, կապկպել տերերին, հափշտակել փող, ոսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

3

Նոյեմբերի 19-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմանում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ: