Ողբերգական վթար՝ Վարդենիս-Ակունք ճանապարհին. ուղևորը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

վթար

Հայաստանի ԱԻՆ-ում նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Montero» և «Opel Astra G» (վարորդ` Արմեն Ս., ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետեւանքով «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արա Մ.-ն (ծնված 1983 թ.) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: