Հիվանդանոցից փախած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականունով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

գաղութ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, որը նոյեմբերի 18-ին «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի, կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ: Նա նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ստեղծվել են օպերատիվ-հետախուզական խմբեր, ինչպես քրեակատարողական ծառայությունում, այնպես էլ ոստիկանության էրեբունու բաժնում:

Նոյեմբերի 19-ին մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ստուգելու նպատակով այդ հասցե են այցելել իրավապահները, սակայն եթե մեկ տասնյակից ավելի հասցեներում մարդիկ հոժարակամ թույլ են տվել, որպեսզի որոնողները նայեն բնակարանը, ապա այս հասցեի բնակիչները մի քանի ժամ հրաժարվել են բացել դուռը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմանում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988 թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել էր փախուստի։

Նախկինում 7 անգամ դատապարտված Ա. Սարգսյանը այս անգամ ազատազրկվել էր 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով։ Արտաքին նկարագիրը՝ հասակը մոտ 170 սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սեւ բլուզ, սեւ սպորտային հագուստ եւ հողաթափեր:

123