Պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը․ Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Զատուլին

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Պոզներ» հաղորդման ժամանակ խոսել է Արցախի հակամարտության կարգավորման ուղիների մասին:  Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Հաղորդավար Վլադիմիր Պոզները հիշեցրել է, որ Արցախ կատարած վերջին այցի պատճառով Զատուլինն Ադրբեջանում քննադատությունների ենթարկվեց, ապա հետաքրքրվել է՝ ո՞րն է այս հակամարտության լուծումն՝ ըստ խորհրդարանականի:

Զատուլինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ իր վերաբերմունքը ձևավորվել է վաղուց, և համոզված է, որ այն կարող է լուծվել:

«Հակամարտության լուծման հիմքում փոխզիջումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնի, անգամ՝ ձևականորեն, հայտնվել Ադրբեջանի կազմում, ուստի պետք է ճանաչել Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ լինելու իրավունքը»,- ասել է Զատուլինը: