Նուբարաշենի հոգեբուժարանում հիվանդները հացադուլ են անում․ նրանց թվում է դերասանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

հոգեբուժարան

1 ժամից ավելի ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում, լարված իրավիճակ է: 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի, որպեսզի հատուկ ռեժիմով բաժանմունքում, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից հանձնուքներ ընդունել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի հետ հեռախոսազրույցի ժամանակ տղամարդը, որը ներկայացել է որպես դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայր, ասել է. «Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը»:

Քաղաքացին նաև ասել է, որ հիվանդները հայտարարում են հացադուլ, և եթե խնդիրը չլուծվի, պատրաստ են նաև ջրադուլ անել:

«Էլ չենք ասում, որոշ սանիտարներ սադրում են, որ մեզ ստիպողաբար ինչ-որ դեղեր ներարկեն: Այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և սպասում ենք նրա այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի», -ասել է նա։