ՀԲՃ-ն Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերի խնդրով դիմել է պատկան կառույցներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը  դիմել է պատկան կառուցյներին  Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերի մասին տեղեկատվություն ստանալու համար։ 

«Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․
1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական ցուցանիշներն ու դրանց համապատասխանությունն այդ ընկերությունների ստացած թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներին։
2. Եթե այո, ապա խնդրել ենք տրամադրել այդ բոլոր հետազոտությունների ամբողջական արդյունքները։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն, 15․11․2019

Լուսանկարում կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը, 2016 թ․»,- ասված է ՀԲՃ ֆեյսբուքյան գրառման մեջ։