Չեմ ճանաչում. ինքը փոքր է, կալիբրները իրար չեն բռնում. Ղուկասյանը՝ Բաղդասարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Վարդան

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է, որ ճանաչում է քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու նախագծով հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին:

«Չեմ ճանաչում: Ինքը փոքր է, կալիբրները իրար չեն բռնում, ուրիշ անուններ բան արեք…», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ղուկասյանը:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկարկել էր Վարդան Ղուկասյանին չսպառնալ հարցով զեկուցողներին՝ նշելով, որ «կպառկեցնեն ասֆալտին ու պատերով կտան սպառնացողներին»։ 

Ոստիկանությունն այս պահին ուսումնասիրում է տեղեկություններն այն մասին, որ Վարդան Ղուկասյանն սպառնացել է Նազենի Բաղդասարյանին։ Իշխանական պատգամավորը դեռևս չի շտապում մեկնաբանություններ անել այս մասով: