Գոգավան-Տաշիր ավտոճանապարհին վրացական բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:50-ի սահմաններում Գոգավան Տաշիր ավտոճանապարհին, Fredliner մակնիշի VX-595-XV վրացական համարանիշի բեռնատարի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: