Տեսչական մարմինը Ողջի գետից ջրի նմուշառում է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Ողջի

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանում է հրապարակել Ողջի գետի վերաբերյալ։ 

«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է մարմնի հրապարակման մեջ։

Հայկական բնապահպանական ճակատը տեղեկացրել էր, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է։ Էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են։