Հարթավանում շմոլ գազից 4 բնակիչ է թունավորվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

շմոլ

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 01։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված բուժօգնության է տեղափոխվել Հարթավան գյուղի մի տան չորս բնակիչ:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նրանք կեսգիշերին թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից առաջացած շմոլ գազից:

Նախապատրաստվում են նյութեր: