Վարչապետի խորհրդականը չվճարվող արձակուրդ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Արշակ Կարապետյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արշակ Կարապետյանին 2019 թվականի նոյեմբերի 20-26-ը ներառյալ  չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին 2019 թվականի նոյեմբերի 20-26-ը ներառյալ տրամադրել չվճարվող արձակուրդ»,-ասված է որոշման մեջ: