ՔԿ-ն Արթուր Բաղդասարյանի սեփականության վերաբերյալ գործ չի քննում․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հերքում է հրապարակել «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քրգործ կհարուցվի՞․ Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ 

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված «Քրգործ կհարուցվի՞. Սերժ Սարգսյանը փոխհատուցե՞լ է Արթուր Բաղդասարյանին» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը սեփականաշնորհելու և այն Եվրոպական համալսարանի սեփականությունը դարձնելու դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում:

Հետևաբար՝ թերթի հրապարակումն այդ մասին իրականությանը չի համապատասխանում:

«Ժամանակ» օրաթերթի մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։