Սա ԿԳՄՍ նախարարի՝ խորքային հարցը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայություն է․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի այն հայտարարությանը, թե պատրաստվում է արկղերը լցնել տասնյակ քրգործերով և ուղարկել ակցիայի մասնակիցներին։ Գրառումը՝ ստորև․

«Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին՝ հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։

Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել՝ արդյոք ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմե՞լ է վերոհիշյալ մարմինների, թե՞՝ ոչ։

Երեկ լրացել է օրենքով սահմանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցումին պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից և ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որևէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։

Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու և խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության ևս մեկ վկայությունն է»։

Տեսանյութեր

Live