Նոր դարաշրջան է սկսվել Իտալիայի ազգային հավաքականի համար․ Բոնուչի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Բոնուչի

Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին ամփոփել է Իտալիայի ընտրանու մրցելույթները Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում։

«Դեռ երբեք այսպես չէի վայելել Իտալիայի հավաքականի խաղը։ Նոր դարաշրջան է սկսվել ազգային հավաքականի համար։ Հնարավոր է՝ մենք երբեմն ռիսկի ենք դիմում, բայց լավ ֆուտբոլ ենք ցուցադրում, վերահսկում ենք գնդակը։ Մենք հաճույք ենք ստանում այս խաղից»,- ասել է Բոնուչին։

Նա նշել է, որ եվրոպական հավաքականների լավագույն քառյակում հայտնվելու համար  պետք է տարիներ շարունակ լավ խաղ ցուցադրել ու առաջադիմլե։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի բոլոր հանդիպումներն ավարտել է հաղթանակով։ Վերջին տուրում իտալացիները 9։1 հաշվով հաղթել են Հայաստանի ազգային հավաքականին։