Ռուսաստանի Պենզա քաղաքում ավտոմեքենան ընկել է եռացող ջրով փոսը. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

վթար
НТВ-ն հայտնում է, որ ՌԴ Պենզա քաղաքում LADA Largus ավտոմեքենան ընկել է տեղի խանութներից մեկի կայանատեղիում եռացող ջրով փոսը, կա 2 զոհ։

Ըստ ականատեսների՝ վարորդն ու ուղևորը հասցրել են մեքենայից դուրս գալ, սակայն չեն կարողացել դուրս գալ փոսից: Ավտոմեքենան և մարդկանց մարմինները դուրս են բերվել վերամբարձ կռունկով:

Փոսն ընկած ավտոմեքենայից առաջ նույն ճանապարհով անցել է մեկ այլ մեքենա, որի վարորդը ժամանակին նկատել է գետնից բարձրացող գոլորշին և հեռացել: 

«Դրանից հետո եկել են իրենք, մեքենան կայանել են այդ հատվածում, ինչից հետո ասֆալտը փլուզվել է»,- պատմել են ականատեսները։

Աղբյուրը նաև հայտնում է, որ պատահարի վայրում ջեռուցման ցանց է անցնում, որտեղ հիդրավլիկ թեստեր են անցկացվում:

Դատախազությունը քննություն է սկսել:

Տեսանյութը՝ այստեղ։