Տիմոշենկոն բերել Էր իր մարդկանց ցուցակը՝ «համեղ» տեղերի նշանակման համար․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն ընդդիմություն Է դարձել սեփական շահի նկատառումներով, այլ ոչ թե սկզբունքային դրդապատճառներով: Նոյեմբերի 19-ին այդ մասին պետության ղեկավարը գրել Է իր Տելեգրամ-ալիքում:

«Մի շատ վաղեմի ուկրաինական ավանդույթ կա: Հինգ տարին մեկ Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոն գործող նախագահի նկատմամբ ընդդիմություն Է դառնում՝ հոգատարություն խաղալով ժողովրդի հանդեպ»,- հեգնում Է Զելենսկին:

Ինչպես պնդում Է Զելենսկին, Տիմոշենկոն հասկանալ Է տվել, որ մի շարք պաշտոնների իր առաջարկած մարդկանց նշանակումը եղել Է այն պայմանը, որի դեպքում նրա կուսակցության խմբակցությունը պատրաստ կլիներ խորհրդարանում քվեարկելու այն օրինագծերի օգտին, որոնք կառաջարկվեին նախագահի եւ նրա «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից: «Այո՛, Յուլյա Վլադիմիրովնան իրոք առաջարկեց,- շարունակել Է Զելենսկին:- Նա բերել Էր իր մարդկանց ցուցակը «համեղ» տեղերի նշանակման համար: Իսկ փոխարենը խոստանում Էր մեկ տարվա ընթացքում Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառայի» հետ քվեարկել բոլոր օրենքների օգտին: Անշուշտ, մենք մերժեցինք: ՉԷ որ նախապայմանավորվածությունների դարաշարջանն ընդմիշտ ավարտվել Է»,-հաղորդել Է ՏԱՍՍ-ը: