«Դասական Ջեքսոն»․ Սերգեյ Սմբատյանը կներկայացնի Ջեքսոնի հիթերը նոր գործիքավորմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոր գործիքավորումով առաջին անգամ կներկայացնի փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված ստեղծագործությունները:

Մարզահամերգային համալիրում «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագրի ընթացքում կհնչեն արտիստի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։   

Համերգը կկայանա դեկտեմբերի 3-ին։  

Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։

Ջեքսոն