ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասին համաձայն, պատգամավորների թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ՀՀ ցամաքային ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացն ու 2016-2019թթ ոլորտը սպասարկող, համակարգող, վերահսկող լիազոր մարմինների գործունեությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով»,-ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ իր կարծիքով այս հարցով կարող էր զբաղվել մշտական հանձնաժողովը, բայց պատգամավորներն անհրաժեշտ թվով ստորագրություններ են ներկայացրել, ուստի քննիչ հանձնաժողովը կստեղծվի։