«Օրենքով գողերի» դեմ պայքարելու նախագիծն ընդունվեց ԱԺ-ի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: 

Նշենք, որ, ինչպես այսօր Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս շեշտել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար։

Հանցավոր խմբավորմանը մասնակցությունը կպատժվի օրենքով, 4-8 տարի ազատազրկմամբ, գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա։

Հասմիկ Կիրակոսյան