«Դասը վարում է սպան»․ 3-րդ զորամիավորման սպաներն այցելել են Գուգարքի դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«Դասը վարում է սպան» ծրագրի շրջանակներում 3-րդ զորամիավորման սպաներն այցելել են Լոռու մարզի Գուգարքի հանրակրթական դպրոց, մասնակցել նախնական զինվորական պատրաստության դասին, ավարտական դասարանի աշակերտների հետ անցկացրել պարապմունք` զինվորական երդման, զինվորական կարգապահության և ԶՈՒ առօրյան  թեմաներով։

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։