ՌԴ-ից C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու՝ Անկարայի որոշումն անփոփոխ է․ Էրդողանը՝ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

1

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում նա Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու Անկարայի որոշման անփոփոխության մասին:

Ռուսական С-400 հակաօդային պաշտպանության վերջին համակարգերի առաքումները սկսվել են հուլիսի կեսերից՝ ճգնաժամ առաջացնելով Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։