«Վերնատան» մարդիկ ուզում են զինվորի դեմից հացը վերցնեն ու իրենց դոշակի տակ դնեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

Իշխանությունները սրան-նրան ձերբակալելու կամ այդ ձերբակալությամբ մարդկանց ուրախացնելու խնդիր չունեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նա նշեց, որ ձերբակալությունները պայմանավորված են իրավական գործընթացներով, ու եթե որևէ մեկը հանցանք է գործել, ապա պետք է պատասխան տա դրա համար։

«Մեկ ամիս առաջ Սերժ Սարգսյանը սրտաճմլիկ հայտարարություն արեց իր ձերբակալության մասին, բայց դրանից ամիսներ առաջ էլ Արմեն Աշոտյանն ու Միքայել Մինասյանն էին ասում, թե ուր որ է կձերբակալեն Սարգսյանին։ Բայց տեսանք՝ չձերբակալեցին նրան։ Եթե ժողովրդին ուրախացնելու համար լիներ, հիմա շատ շատերն էին ձերբակալվել»,- շեշտեց նա։