«Մեկ տարի է՝ ոչ մեկին չեն ծեփում պատին, քրեականները պետք է ծեփվեն»․ Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը քրեական տարր կրող է, և եթե դու ասում ես՝ Գյումրու կեսը թալանված է, ապա ապացուցի՛ր ու բռնի՛ր։ Թող նա լինի այնտեղ, որտեղ պետք է՝ բանտում»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Խոսելով ԱԺ-ում քննարկվող քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի օրինագծի մասին՝ Կարեն Քոչարյանն ասել է, որ բովանդակային առումով համաձայն է վարչապետի դիրքորոշմանը, սակայն ներկայացման ձևին՝ ոչ։

«Վարչապետի խոսքին կոնտենտի առումով համաձայն եմ, ներկայացված ձևով՝ ամենևին։ Նա պետք է մնար իր բարձրության վրա։ Հետո մեկ տարի ասվում է պատերին ծեփելու մասին, բայց ոչ մեկին չեն ծեփում։ Հատկապես, եթե քրեականի մասին է խոսքը, ասել ես՝ պետք է ծեփվի»,- նշել է նա։
Քաղտեխնոլոգն անդրադարձել է նաև Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատան» ստեղծմանը, նրանց քաղաքական գործունեությանը և նոր ձևավորվող ընդդիմադիր դաշտում Մանուկյանի դերին։

Մանրամասները՝ տեսանյութում։