Ստամբուլի նահանգապետն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ առաջիկա օրերին սպասվում է նաև նահանգապետի և Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիպումը:

Գումբագույում նահանգապետ Ալի Երլիքայային Պատրիարքարանի մուտքի մոտ դիմավորել են տեղապահ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, դիվանապետ Տեր Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանը և Տեր Շիրվան քահանա Միրզոյանը: Ներկա էր նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող մարմնի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն: Դիմավորման արարողության ավարտից հետո նահանգապետ Ալի Երլիքայան նորին սրբազնության և ուղեկցողների հետ առաջնորդվել է Պատրիարքարանի դահլիճ:

Շուրջ 35 րոպե Գումգաբույում մնալուց հետ Ալի Երլիքայան լքել է Պատրիարքարանը: Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և ներկաները բարի երթ են մաղթել նահանգապետին: Գումբագուից մեկնելուց առաջ նահանգապետ Ալի Երլիքայան «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ զրույցում հայտնել է, որ այս այցելությունը հատուկ նշանակություն չուներ, այլ պարզապես ցանկացել էր այցելել Պատրիարքարան, որովհետև պատրիարքի ընտրությանը օրը հետզհետե մոտենում է: Հաշվի առնելով այս հանգամանքը, Ալի Երլիքայան ցանկացել է անվտանգության և այլ բնույթի հարցերի շուրջ զրույց ունենալ Պատրիարքարանում:

Նահանգապետը հայտնել է, որ առաջիկա օրերին հանդիպում կունենա նաև Կրոնական ժողովի ատենապետ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: