Փաշինյանին ստիպեցին խոսել Մելից ու հարցը բերել օրակարգ. Սոֆյա Հովսեփյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

«Մենք խորհրդարանական երկիր ենք, Հանրապետության վարչապետը եկել է Ազգային Ժողով, որտեղ մի շարք պատգամավորներ իրար հերթ չտալով հնչեցնում են նույն հարցը տարբեր ձևերով, ի՞նչ անի այդ վարչապետը, չպատասխանի՞ հարցերին»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ է երկրի առաջին դեմքն անդրադառնում «Մել» ֆիլմին և այդպիսով հանրային օրակարգ թելադրում: 

Բանախոսն անդրադարձել է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ուսանողների նստացույցին, մեր կրթության համակարգոււմ առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք այլ կարևոր հարցերի ևս: 

Մանրամասները՝ տեսանյութում: