ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն կատարել է դատարանի որոշումն ու փոխանցել արհմիության գումարները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

/

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի համալսարանականներ,
Ուրախությամբ տեղեկացնում եմ Ձեզ, որ ի կատարում դատարանի որոշման՝ այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին է փոխանցել վերջին երեք ամիսների (օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր) արհմիության անդամավճարները:

Վաղվանից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը վերսկսում է իր սոցիալական ծրագրերի իրականացումը և միաժամանակ կոչ է անում սոցիալական ծրագրերից օգտվել ցանկացող բոլոր աշխատողներին դիմել իրենց ֆակուլտետների կամ կառուցվածքային ստորաբաժանումների արհբյուրոների նախագահներին:
Իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը եղել և մնում է մեր ամենօրյա ամենակարևոր գործը:

Եվ հիշեք՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն է աշխատատեղերի կայուն պահպանման և աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխավորը, մենք դա ապացուցել ենք գործով»։