Հեղաշրջում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նոր «grand plan»-ը․ Լևոն Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

««Վերնատունը» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թալանի պաշտպանության կոմիտեն է։ Այնտեղ հավաքվել են հերթափոխ կասկածյալները՝ նրանք, ովքեր միշտ եղել են թալանի գործում և պաշտպանում են դա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

«Նրանք ունեն «grand plan»․  հետևյալն է՝ նախ ձգձգել բոլոր դատավարությունները, որոնցով դատվում են կամ կարող են դատվել։ Այնուհետև անել ամեն ինչ՝ հասարակության ուշադրությունը շեղելու այդ գործերից՝ բարձրացնելով հարցեր, որոնք Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունեն, բայց  ունեն ժողովրդին փողոց հանելու պոտենցիալ։ Երբ ժողովուրդը գրգռվի, օգտագործելով օրվա վիճակը, տանել դեպի բախումներ, որոնց ընթացքում կփոշիացնեն Փաշինյանի կառավարության դեմոկրատական իմիջը։ Իսկ դրանից հետո իրենց հաշվարկներով հեղաշրջում կանեն անգամ ահաբեկչական մեթոդներով։ Դա տեխնիկայի հարց է դառնում իրենց համար»,- համոզված է Զուրաբյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։