Մ21. Իտալիա-Հայաստան հանդիպումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան՝ երիտասարդական հավաքականների միջև խաղն առնվազն մեկ ժամով հետաձգվել է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

«Իտալական Կատանիա քաղաքում, որտեղ պետք է տեղի ունենա Իտալիա Մ21 – Հայաստան Մ-21 հանդիպումը, հորդառատ անձրևներ են: Դեռ երեկ կայացած նախախաղային մարզման ժամանակ նկատվում էր, որ խոտածածկը բարվոք վիճակում չի գտնվում:

Այսօր արդեն երեք ժամ տեղացող անդադար հորդառատ անձրևի և դրա արդյունքում խաղադաշտի վատ որակի պատճառով Իտալիա Մ21 – Հայաստան Մ21 խաղը ԱՌՆՎԱԶՆ 1 ԺԱՄՈՎ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է:

Խաղի անցկացման հետ կապված հետագա որոշումների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասվում է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: