Արմեն Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին կլինի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից։