«Մանախի» հովանավորյալին համակարգից հեռացնելու փոխարեն՝ պարգևատրում են. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը Իրավակարգի եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանին պարգեւատրել է Մխիթար Գոշի մեդալով։

Այս պարգեւատրումը շատ տարօրինակ, անգամ զավեշտալի է, քանի որ մամուլը բազմիցս գրել է այս պաշտոնյայի հակաօրինական վարքագծի մասին։ Գրվել է, որ նա սերտ կապերի մեջ է քրեական հեղինակությունների, տարբեր մականունավորների հետ։ Հովհաննես Ենոքյանը համարվում է ռուսաստանաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի հովանավորյալը։

Հենց վերջինիս «դաբրոյով» էլ Ենոքյանը հեղափոխությունից հետո նշանակվեց ՀՔԾ պետի տեղակալ։ Հովհաննես Ենոքյանը նաեւ մտերիմ հարաբերություններ ունի Մարտի 1-ի գործով անցնող, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ։

Գրվեց նաեւ, թե ինչպես է Ենոքյանը թաքուն Մարտի 1-ի գործի քննության նյութերը տրամադրում Հարությունյանին եւ ոչ միայն։

Այսքանից հետո, փաստորեն, նրան համակարգից հեռացնելու փոխարեն, պարգեւատրում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում