«Ջարդելու եմ սաղին»․ Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել հայտնի դերասանի պարանոցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել մոտ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը: Այդ մասին դերասանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել կնոջ ներկայությամբ:

Դերասանը դիմել է ՀՀ ուժային կառույցներին՝ շարքային ոստիկանից մինչև ոստիկանապետ, նշելով, որ դեպքի ականատես է եղել նաև մի ոստիկան։

Դերասանը նաև ասել է, որ իր կյանքը Հայաստանում վտանգված է, քանի որ բոլոր գազելների վարորդների մեքենաներում դանակ, «բեզբոլնի բիտա», «դուբինկա» կա։

Արտյոմ Կարապետյանը նաև դանակ է ցույց տվել եթերում՝ տեղեկացնելով, որ իր մեքենայի մեջ զենք է պահելու, քանի դեռ երթուղայիններում սառը զենքեր կան։

Մանրամասն՝ տեսանյութում: