Արցախի ՊԲ ղեկավարն աշխատանքային այց է կատարել հանրապետության զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Արցախի ՊԲ

Նոյեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կարեն Աբրահամյանը աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանության բանակի մի շարք զորամասերում, հանդիպումներ ունեցել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ:

Միավորման և զորամասերի հրամանատարները բանակի հրամանատարին են ներկայացրել ընթացիկ տարվա ընթացքում մարտական պատրաստության պլանով նախատեսված և իրականացված աշխատանքները: Ուշադրության կենտրոնում են եղել նաև այն բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական առաջադրանքների կատարման որակի և ժամկետների վրա:

Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները:

Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ: