Մարադոնան պաշտոնանկ է արվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Մարադոնա

Արգենտինական «Խիմնասիա Լա-Պլատայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պաշտոնանկ է արվել։ Մարադոնան նշել էր, որ կհեռանա, եթե ակումբի նախագահ Գաբրիել Պելեգրինոն լքի պաշտոնը։

Պելեգրինոն որոշել էր առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրել։

Մարադոնան ակումբը գլխավորել է սեպտեմբերին։ Մարադոնայի՝ ակումբը գլխավորելուց հետո «Խիմնասիա Լա-Պլատայի» երեք հաղթանակ էր տարել ու հինգ պարտություն կրել։