«Սասնա Ծռերի» գործով նիստը դռնբաց կլինեն․ Պավլիկ Մանուկյանի միջնորդությունը բավարարվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Պավլիկ

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը շարունակվում է։ Նիստի մեկնարկին  խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը դատարանին միջնորդել է դատական նիստերը կրկին դռնբաց դարձնել։ Նա երաշխավորել է, որ նիստերի դահլիճում գտնվողները չեն խանգարի նիստի ընթացքը: 

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Պավլիկ Մանուկյանի միջնորդությունը: Արդյունքում «Սասնա Ծռեր» խմբի գործով դատական նիստերը կրկին դռնբաց կլինեն։