Մոուրինյուն նշանակվեց Տոտենհեմի գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

«Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտնել է, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։

Նոյեմբերի 19-ին «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռացվեց պաշտոնից։ , Նա լոնդոնյան թիմը գլխավորում էր 2014 թվականից։ 

«Տոտենհեմը» ԱՊԼ 12 խաղում 14 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակում 14-րդն է։