Կարծում եմ՝ նոր թարմություն կհաղորդեն ներքաղաքական կյանքին․ Ավինյանը՝ «Վերնատան» մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

բակո

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Դրական կարծիք ունեմ, կարծում եմ` նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ասել է Ավինյանը:

Նշենք, որ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիրը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Նոյեմբերի 15-ին ակումբն անցկացրել է իր առաջին հանդիպում-քննարկումը: