ՀՀ ֆինանսների նախարարը ԱՀ պետնախարարի հետ քննարկել են բյուջետային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գեորգի Մարտիրոսյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության  հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: