Ռուսաստանում ՃՏՊ-ների մեղավորների ցանկում հայկական անուններն առավել հաճախ են հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

ՌԴ վթար

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերության ուսումնասիրել է իր հաճախորդների ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը՝ նշելով անուններ, որոնք առավել հաճախ են մեղավոր լինում Ռուսաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ։

Պատահարների մեղավորների ցանկում եղել են նաև տղամարդու հայկական անուններ:

«Վթարների առավել հաճախ հանդիպող անուններն են՝ Դանիիլ (այդ անունով ապահովագրված անձանց 17,7 տոկոսը վթարի են ենթարկվել), Դավիթ (15,4 տոկոսը), Կարեն (15,2 տոկոսը), Արմեն (15տոկոսը) և Նիկիտա (12,9 տոկոսը)»,-  ասել են ընկերության մամուլի ծառայությունից։

Կանանց շրջանում պատահարների մեղավորների անունների ցանկը հետևայլն է՝ Կարինա (13 տոկոս), Անջելինա (12,8 տոկոս), Վալերյա (12,1 տոկոս), Դարյա (11,5 տոկոս) և Քրիստինա (11,4 տոկոս):

Համաձայն վերլուծաբանների տվյալների՝ վթարների մեջ հաճախ հայտնվում են 18-19 տարեկան վարորդները։