Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Նոյեմբերի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 01 QC 066 համարանիշի և BMW մակնիշի 34 PL 991 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառաողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատ Արթուր Զաքարյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: