Այո, դա կովկասյան ընձառյուծ է եղել․ նախարարը՝ Ենոքավանում միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

բակո

«Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան եւ այս պահին էլ գտնվում են այնտեղ»,- անդրադառնալով միջադեպին, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, լրագրողների հետ զրույցում հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նրանք հանդիպել են նաեւ տուժած անձի հետ: Իրականում շատ զարմանալի էր, որովհետեւ տասնյակ տարիներ այդ տարածքներում չի եղել կովկասյան ընձառյուծ:

Ըստ նկարագրածի, դա այո, եղել է կովկասյան ընձառյուծ: Այս պահին մասնագետներն այնտեղ տեղադրում են ֆոտոթակարդներ:

Սովորաբար կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա: Դա կամ որջի մոտ կարող է լինել, կամ սնվելու ժամանակ կարող է լինել:  Կուսումնասիրենք լրացուցիչ կտեղեկացնենք:

Զուտ կենսաբազմազանական առումով, մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա կովկասյան ընձառյուծ»,-նշեց նախարարը: