ԱՊՀ երկրները հարկային տեղեկատվության փոխանակման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

 

տնտեսություն
ТАСС գործակալությունը, հղում անելով ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին, հայտնում է, որ ԱՊՀ երկրների հարկային ծառայության ղեկավարները հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի XXVI  նիստին պայմանավորվածություն են ձեռք բերել տեղեկատվության փոխանակման չափորոշիչների մասին, որի մասով ներդրումները նախատեսվում է մոտ ժամանակներում:

Միշուստինը նշել է, որ չափորոշիչների պիլոտային տարբերակը ի հայտ կգա 2020 թվականի  օգոստոսին, իսկ դրա արդյունաբերական գործարկման սկիզբը նախատեսված է 2021-ին։