Ըստ քրդամետ կուսակցության զեկույցի՝ Թուրքիայում ձերբակալվել են HDP-ական 13 քաղաքապետեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) զեկույց է հրապարակել «Թուրքիայում հոգաբարձուների ռեժիմը, ընտրելու և ընտրվելու իրավունքի բռնազավթումը» թեմայով:

Զեկույցում ներկայացվում է Թուրքիայում մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընտրված HDP-ական թեկնածուների փոխարեն իշխանությունների կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման մասին:

Ըստ զեկույցի` թուրքական իշխանութունները ՏԻՄ ընտրություններից մինչև օրս Թուրքիայի 4 քաղաքների և վարչական միավորների 20 ղեկավարների պաշտոնանկ են արել և նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:  Այդ ընթացքում ձերբակալվել են HDP-ական 13 քաղաքապետ:

Զեկույցում ասվում է, որ  HDP-ին պատկանող 6 քաղաքապետարան են վերցրել, պաշտոնից հեռացրել են ավագանու 37 անդամի և ձերբակալել ավագանու 44 անդամի: