Ինձ թվում է՝ նա շատ համակրելի և անկեղծ մարդ է․ Պուտինը՝ Զելենսկու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ խոսել է իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հարաբերությունների մասին, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ի՞նչ հարաբերություններ ունեմ ես Զելենսկու հետ: Ոչ մի: Ես նրան երբեք չեմ տեսել, մենք ծանոթ չենք, զրուցել ենք հեռախոսով: Ինձ թվում է՝ նա շատ համակրելի և անկեղծ մարդ է»,-ասել է Պուտինը ֆորումի ժամանակ ունեցած ելույթում:

Պուտինը համոզմունք է հայտնել, որ իր ուկրաինացի գործընկերը ցանկանում է իր երկրում տիրող իրավիճակը փոխել դեպի լավը, ինչն ապացուցվում է նրա իրական քայլերով, ինչպիսին է ուժերի տարանջատումը Դոնբասի շփման գոտում:

ՌԴ նախագահը, խոսելով «Ուրախների և հնարամիտների ակումբում» Զելենսկու ելույթների մասին, նշել էր, որ նա լավ դերասան և տաղանդավոր մարդ է:

Զելենսկին, իր հերթին, հայտարարել էր, որ շատ բան ունի ասելու Ռուսաստանի նախագահին, և անգամ մտածել է առաջին նախադասությունը. «Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինա են»: