Բեյլն ու Արքայական ակումբը վատ հարաբերությունների մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Բեյլ

Մադրիդի «Ռեալում» արձագանքել են ակումբի կիսապաշտպան Գարեթ Բեյլի քայլին Ուելսի հավաքականի հետ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո։

Ընտրական մրցաշարի վերջին հանդիպմանը՝ Հունգարիայի հավաքականին 2։0 հաշվով հաղթելուց հետո Բեյլը երկրպագուից վերցրել էր Ուելսի «Ուելս, գոլֆ, Մադրիդ։ Հենց այս հերթականությամբ» գրությամբ դրոշը, լուսանկարվել դրոշով՝ անուղղակի ծաղրելով Արքայական ակումբին։

«Ռեալի» մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Բեյլն առաջին հերթին մտածում է Ուելսի հավաքականի, հետո՝ գոլֆի, վերջում՝ «Ռեալի» մասին։

Բեյլի արարքը շատ վատ կատակ է որակվել և ակումբի ու ֆուտբոլիստի միջև այժմ կա չարություն ու անտարբերություն։

Հավանաբար ձմեռային կամ ամառայի տրանսֆերի ընթացքում Բեյլը կլքի իսպանական ակումբը։