Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 13 զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Աֆղանստան

Աֆղանստանի ռազմաբազայի վրա «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ անվտանգության ուժերի առնվազն 13 ծառայող է զոհվել, հինգը՝ վիրավորվել։

Հարձակումը եղել է երեքշաբթի երեկոյան Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Քունդուզ նահանգում:

Աֆղանական զինված ուժերը պատասխան գրոհ են իրականացրել և ոչնչացվել է 10 զինյալ: