Unibank

Unibank Mobile

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԽ քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

.

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։

Սա Հայաստանի և Ուզբեկստանի ԱԽ քարտուղարների միջև երբևէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր։ Այս փաստն արձանագրեց նաև քարտուղար Գրիգորյանը, որը հանդիպման մեկնարկին արձանագրեց հայ-ուզբեկական հարաբերությունների դրական դինամիկան՝ մասնավորապես կարևորելով Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը և երկրների ղեկավարների հանդիպումը։

Քարտուղար Գրիգորյանը կարևորեց նաև Ուզբեկստանում գործող հայ համայնքի դերը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Քարտուղար Մահմուդովը ընդգծեց երկու երկրների հարաբերությունների իրավական բազան ու տնտեսական բաղադրիչը զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնեց, որ Ուզբեկական կողմը հետաքրքրված է կիբեր անվտանգության, ռազմական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության հաստատութենականացման և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարները փոխադարձ կերպով միմյանց հրավիրեցին կատարելու պաշտոնական այցեր։

Տեսանյութեր

Live

Լրահոս