Նախկին հարսի տանը 56–ամյա տղամարդն ինքնավնասում է արել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

հիվանդանոց

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ «Sputnik Արմենիան» հայտնում է, որ Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ։ Բժիշկները ախտորոշել են, որ նրա արմունկին կտրած վերք կա, երակներն էլ վնասված են։ Պարզվել է, որ տղամարդն ինքնավնասում է արել նախկին հարսի տանը։