Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

.

Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին Դոհայում հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նորին Մեծությունը ողջունել է Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Կատարի Պետություն։

Տեսանյութեր

Live

Լրահոս