Ոստիկանությունը հայտնում է Մրգավետում 1,4 կիլոգրամից ավելի թմրամիջոց հայտնաբերելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

.

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։