Ինչու Գառնիկ Իսագուլյանը չի մասնակցել «Վերնատան» հավաքին. ո՞վ է արգելել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հավաքին ներկա չէր Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, թեև վերջինս գործող իշխանության ամենակոշտ ընդդիմախոսներից է:

Իսագուլյանը իր բացակայությունը հավաքին բացատրել է նրանով, որ ինքը կոշտ քննադատության է ենթարկում նաև Սերժ Սարգսյանին, իսկ «Վերնատան» իրական հովանավորը հենց Սերժ Սարգսյանն է, ով էլ կանխել է իր մասնակցությունը ակումբի աշխատանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: